
Ձեր սրահները՝ առցանց
Ձեր հաճախորդները տեսնում են իրական սրահը՝ բեմը, մուտքը, պարահրապարակը, և իրենք են դասավորում սեղաններն ու նստեցնում հյուրերին՝ ձեր կանոնների շրջանակում։
Հինգ քայլ մինչև առաջին միջոցառումը
- 01
Պայմանագիր
Բաժանորդագրություն՝ առնվազն 6 ամսով։
- 02
Չափագրում
Գալիս ենք և չափագրում ենք ձեր սրահները։ Եթե արդեն ունեք հատակագծեր, օգտագործում ենք դրանք։
- 03
Կանոններ
Յուրաքանչյուր սրահի համար միասին որոշում ենք սեղանների տեսակները, նվազագույն և առավելագույն քանակը, անցումները և ամրագրված տեղերը։
- 04
Ձեր հարթակը
Ստանում եք կառավարման էջ և առանց մեզ գրանցում եք ամեն միջոցառում, օրինակ՝ ծնունդ ամսի 3-ին։
- 05
Հասանելիություն
Հղումը փոխանցում եք հաճախորդին, և նա ամեն ինչ պլանավորում է ինքը։
Ռեստորանը ստանում է
- Ամեն սրահի իրական հատակագիծը՝ բեմ, մուտք, պարահրապարակ, բար
- Ձեր կանոնները՝ սեղանների քանակ, տեսակներ, անցումներ
- Միջոցառումների գրանցում առանց մեզ
- Պատրաստի նստատեղերի պլան անձնակազմի համար՝ տպելու
- Հյուրերի ճշգրիտ քանակը յուրաքանչյուր սեղանում
- Ավելի քիչ զանգեր և վերջին պահի փոփոխություններ
Ձեր հաճախորդը ստանում է
- Տեսնում է իրական սրահն առցանց՝ ցանկացած սարքից
- Տեղափոխում է սեղանները միայն թույլատրված տեղերում
- Նստեցնում է հյուրերին և տեսնում ազատ տեղերը
- Ընտանիքի հետ քննարկում է նույն հղումով
- Կարող է պատվիրել նաև հրավեր և AI վիդեո
Փորձեք հենց հիմա
Սա օրինակ սրահ է այն կանոններով, որոնք ռեստորանը սահմանում է մեկ անգամ։ Քաշեք սեղանները, ավելացրեք նորերը, նստեցրեք հյուրերին։ Արգելված տեղում սեղանը չի կանգնի։
Քաշեք սեղանները մկնիկով կամ մատով։ Կետավոր եզրով սեղանն ամրագրված է ռեստորանի կողմից։ Կարելի է նաև ընտրել սեղանը և տեղափոխել սլաքներով։
Բաժանորդագրություն՝ 6 ամսից
Գինը կախված է սրահների քանակից։ Ներառված են չափագրումը, հարթակի կարգավորումը, ձեր աշխատակիցների ուսուցումը և աջակցությունը։ Ձեր հաճախորդների համար՝ զեղչ հրավերների և AI վիդեոյի համար։
- Չափագրում և հատակագծեր
- Կանոններ ամեն սրահի համար
- Կառավարման էջ
- Անսահմանափակ միջոցառումներ
- Աջակցություն
- Նոր սրահներ՝ ցանկացած պահի